«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը Հայաստանում
Համամոլորակային շարժումն ընդդեմ գենդերային բռնության տարեցտարի նոր թափ է առնում. ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնությանը «ՈՉ» ասելու համար նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող«Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի լայնածավալ միջոցառումների շրջանակում։
Քարոզարշավը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝
• նոյեմբեր 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,
• դեկտեմբեր 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
• դեկտեմբեր 2 – Ստրկության վերացման միջազգային օր,
• դեկտեմբեր 6 – Մոնրեալի սպանդի տարելից և
• դեկտեմբեր 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
1991-ից ի վեր ավելի քան 160 երկրներից 2000-ն զգալիորեն գերազանցող թվով կազմակերպություններ են մասնակցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա համամոլորակային քարոզարշավին, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը։ 2000թ.-ին «Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» մուտք գործեց նաև կովկասյան տարածաշրջան։
16-օրյա քարոզարշավի նպատակներն են՝
• Գենդերային բռնության և նրա բոլոր տարատեսակների մասին Հայաստանի բնակչության իրազեկության բարձրացում և գիտելիքների խորացում՝ Հայաստանում կանանց մարդու իրավունքների չճանաչված խախտումները բացահայտելու և կանանց դեմ ուղղված բռնության նկատմամբ վերաբերմունքը փոխելու միջոցով։
• Հասնել կառավարության կողմից այն հանձնառությանն ու հավաստմանը, ըստ որի կանանց դեմ ուղղված բռնությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր իրավախախտների կողմից, մարդու իրավունքների ոտնահարում է և որ միջազգային պայմանագրերի ստորագրումն ու վավերացումը շատ քիչ է, եթե զուգորդված չէ ազգային օրենսդրական դաշտի շոշափելի և համաժամանակ փոփոխությունների հետ։
• Զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի արդյունավետ պաշտպանության և բռնության կանխարգելման ծրագրերի իրականացման կարողությունները։
• Խթանել ԶԼՄ-ների կողմից այս հարցի վերաբերյալ բնակչության իրազեկումը և գենդերային բռնության վերացման ուղիների ավելի ակտիվ լուսաբանումը։
• Սատարել համագործակցությունը կանանց, մարդու իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև կանանց դեմ ուղղված բռնության ոլորտի մասնագետների միջև, և
• Հնարավորություն ընձեռել հանրությանն ու քաղաքացիական հասարակությանը՝ համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։
«
Սպիտակ ժապավենի քարոզարշավը կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու ուղղությամբ աշխատող տղամարդկանց կարևորագույն միջոցառումն է: Ավելի քան 55 երկրներում տղամարդիկ և կանայք իրականացնում են տղամարդկանց և տղաների իրազեկության բարձրացման քարոզարշավներ: Որոշ պետություններում ծավալվում են հանրային իրազեկության բարձրացման ծրագրեր` առանձնակի ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ բռնության վերացմանը:
Ինչպե՞ս է սկիզբ առել Սպիտակ ժապավենի քարոզարշավը:
1991 թվականին մի քանի տղամարդիկ Կանադայում որոշեցին, որ իրենք պատասխանատվություն են կրում` տղամարդկանց կոչ անելու բարձրաձայնել կանանց նկատմամբ բռնության երևույթների մասին: Սպիտակ ժապավեն կրելը խորհրդանշում է կանանց նկատմամբ բռնության անընդունելիությունը տղամարդկանց համար: Վեցշաբաթյա նախապատրաստական աշխատանքների արդյունքում Կանադայում սպիտակ ժապավեններ կրող տղամարդկանց թիվը հասավ 100,000-ի: Մյուսները ներգրավվեցին քննարկումներին և բանավեճերին:
Ի՞նչ է նշանավորում սպիտակ ժապավեն կրելը:
Սպիտակ ժապավեն կրելն անձի ուխտն է` երբևէ չբռնանալ կանանց և աղջիկներին, չհանդուրժել այդօրինակ բռնությունը և չլռել նման դեպքերի մասին: Սպիտակ ժապավեն կրողն այդկերպ ասում է. «Մեր ապագան զերծ է լինելու կանանց նկատմամբ բռնությունից»:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Սպիտակ ժապավենի քարոզարշավը, ինչպե՞ս է այն իրագործվում:
Սպիտակ ժապավենի քարոզարշավի հիմնական նպատակը կանանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումներն արմատախիլ անելն է: Նպատակն իրագործվում է` լուծելով հետևյալ հինգ խնդիրները.
• Կոչ անել յուրաքանչյուր անձի` բարձրաձայնելու մտահոգությունները և խորհելու սեփական համոզմունքների, արտահայտությունների և վարվելակերպի մասին,
• Քարոզարշավի շրջանակներում պատրաստվող կրթական նյութերի հիման վրա բարձրացնել երիտասարդության, հատկապես` դեռահասների և տղաների իրազեկությունը խնդրի վերաբերյալ,
• Բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկությունը,
• Համագործակցել կանանց կազմակերպությունների, մասնավոր հատվածի, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ` կերտելու կանանց նկատմամբ բռնությունից զերծ ապագա, և
• Փորձով, ռեսուրսներով և ցանցային կապերով օժանդակել Սպիտակ ժապավենի քարոզարշավների իրականացմանը:
Աղբյուրը՝ Սպիտակ ժապավենի քարոզարշավի պաշտոնական կայքն ինտերնետում` http://www.whiteribbon.ca
Ծրագրի շրջանակներում ստեղծված տեսանյութեր
ԸԳԲ`Ընտանեկան բռնության մասին հետազոտության արդյունքները:
«Թիթեռը»` կարճ խաղարկային/վավերագրական ֆիլմ
Ծրագրի սոցիալական տեսահոլովակները և այլ տեսանյութերը
«Ո՛Չ» ներընտանեկան բռնությանը:
«Ուժեղ տղամարդը չի բռնանում կնոջ վրա:»
«Ասա քո տղամարդու խոսքը բռնության դեմ:»
Դիտել «Կանանց նկատմամբ բռնություն» թեմայով 2010թ. տարածաշրջանային ցուցահանդեսի լուսանկարների հավաքացուն
Գենդերային բռնության թեմայի շուրջ հեռուստատեսային հաղորդումների հատուկ թողարկումներ
Հաշվետվություններ
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» 2010
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» 2009




