Հետազոտություն` «Գենդերային բռնության հիմնախնդիրը Հայաստանի ԶԼՄ-ներ-ի ներկայացմամբ»
ԶԼՄ-ները հզոր հանրային գործոն են այն հարցում, թե մենք «ի՞նչ» և «ինչպե՞ս» ենք իմանում աշխարհի մասին: Դրանք կարևոր դեր ունեն հասարակական կարծրատիպերի ձևավորման և փոփոխման, որոշակի հասարակական վարքագծի օրինակների և արժեքների խթանման համար:
Գենդերային բռնության և դրա դեմ պայքարի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների որակը և հետքրքրության մակարդակը (հրապարակումների որակը, քանակը, դիրքորոշումը և ծավալ/չափը) գնահատելու նպատակով հայտնի լրագրական «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն, որը միավորում է գենդերային լրագրության ոլորտում մասնագիտացած տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողների, փորձագետների և գիտական շրջանակի ներկայացուցիչների, ընտրվեց իրականացնելու համար լրատվության բովանդակային վերլուծությունը:
«ՊրոՄեդիա-Գենդեր»-ի անդամները մեծ փորձ ունեն լրագրողների համար ուսուցողական հանդիպումների և դասընթացների անցկացման, մասնագիտական, հետազոտական և քաղաքական ոլորտի գենդերային լրագրության դասընթացների կազմակերպման հարցում, ինչպես նաև ունեն անհրաժեշտ գիտելիք և հմտություններ ԶԼՄ-ների մոնիտորինգի և գենդերային ոլորտի հիմնխնդիրների ուսումնասիրության համար:
ՄԱԲՀ-ի և ՄԱԲՀ ԸԳԲ ծրագրի ընդհանուր վերահսկողությամբ «ՊրոՄեդիա-Գենդեր»-ը անցկացրեց գենդերային բռնության լրատվության բովանդակության վերլուծություն հետևյալ հարցադրումներով.
- որքա՞ն հաճախ և ի՞նչ ծավալով են ԶԼՄ-ները անդրադառնում գենդերային բռնության հիմնախնդիրներին,
- ի՞նչ համատեքտում,
- ինչպե՞ս են ԶԼՄ-ները մեկնաբանում գենդերային բռնության պատճառները,
- որքա՞ն հաճախ է գենդերային բռնության հիմնախնդիրների լուսաբանումը առնչվում ՄԱԲՀ ԸԳԲ ծրագրի գործունեությանը,
- վերլուծված պարբերականներից ո՞րն է ավելի հաճախ անդրադարձել գենդերային բռնության թեմային:
Ըստ բովանդակության որակական վերլուծության ծրագրին ներկայացվել էին հետևյալ տվյալները.
- գենդերային բռնությանն առնչվող հիմնական ձևակերպումների առկայության վիճակագրությունն ու դինամիկան,
- տվյալների դասակարգումն ըստ ներկայացման տեսակների
- գենդերային բռնության թեմայով հոդվածների բազա
- այն պարբերականների և հեղինակների ցուցակը, որոնք առավել հաճախ են անդրադարձել գենդերային բռնության խնդրին:
Բովանդակային վերլուծության շրջանակում ընդգրկվել էին 4 հիմնական ազգային թերթեր և 3 համացանցային լրատվական պորտալներ` այդ թվում լրատվական գործակալություններ:
Լրատվության բովանդակային վերլուծության հաշվետվությունը կարող եք ներբեռնել այստեղ:



