Սկիզբ > Announcements
ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 16-ՕՐՅԱԿ ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2010

Ամեն տարի գենդերային բռնության դեմ համընդհանուր շարժումն ավելի մեծ թափ է հավաքում: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց նկատմամբ բռնությանը «ՈՉ» ասելու համար` նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցելով «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում  անցկացվող տարբեր միջոցառումներին: 

16-օրյա քարոզարշավի արմատները հետ են գնում  20-րդ դար և հիմնված են երկու պատմական իրադարձությունների վրա: Առաջինը տեղի է ունեցել 1960 թ. նոյեմբերի 25-ին, Դոմինիկյան Հանրապետությունում, երբ իշխանությունները դաժանաբար մահապատժի ենթարկեցին քաղաքական ակտիվիստ չորս Միրաբալ քույրերից երեքին, ովքեր դարձել էին Թրուհիլյոյի ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ: Երկրորդ իրադարձությունը տեղի է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Կանադայում, երբ Մարկ Լեպին անունով 25-ամյա մի երիտասարդ կրակելով սպանեց Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 ուսանողուհիների: Այս մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այս անմարդկային արարքները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների` «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» և «Սպիտակ ժապավենի քարոզարշավ», որը կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: Ավելի ուշ, 1999 թ.-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը` որպես «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր»: Այդ օրով էլ սկսվում է 16-օրյա քարոզարշավը, որը տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` «Մարդու իրավունքների միջազգային օրը»:

Ներկայում քարոզարշավն ընդգրկում է հետևյալ օրերը.

  • Նոյեմբերի 25 - Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օր
  • Դեկտեմբերի 1- ՁԻԱՀ-ի համաշխարհային օր
  • Դեկտեմբերի 2 – Ստրկության դեմ պայքարի միջազգային օր
  • Դեկտեմբերի 6 – Մոնրեալի կոտորածի օր, և
  • Դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր

1991 թ.-ից ի վեր, ավելի քան 2000 կազմակերպություններ մոտ 160 երկրներում մասնակցում են ամենամյա «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» համաշխարհային քարոզարշավին, որը կոչ է անում վերացնել բոլոր տեսակի բռնությունները կանանց նկատմամբ: 2000 թ.-ին քարոզարշավն առաջին անգամ ներկայացվեց կովկասյան տարածաշրջանում:

Շարունակելով 2000-2009 թթ.-ին հաջողությամբ պսակված քարոզարշավների շարքը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագիրը (www.genderbasedviolence.am) նախաձեռնում է 2010 թ. «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը: Այն կոչված է մեկ անգամ ևս հնչեցնելու գենդերային բռնության հիմնախնդրի կարևորությունը և ներգրավելու ավելի մեծ թվով մասնակիցներ` այդ թվում պետական կառույցներ, ԶԼՄ-ներ, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին, որոնք աշխատում են կանանց իրավունքների, մարդու իրավունքների, գենդերային և ներընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտներում, մասնակցել քարոզարշավին և միավորել ջանքերն այս տարվա 16-օրյա քարոզարշավն իրականացնելու համար:

Ստորև ներկայացված տեղեկություններն ընդհանուր պատկերացում են տալիս այս տարվա քարոզարշավի ուղղությունների և նախատեսված միջոցառումների մասին:
16-օրյա քարոզարշավի նպատակներն են.

  • բարձրացնել Հայաստանի հասարակության իրազեկությունը և գիտելիքները գենդերային բռնության բոլոր տեսակների մասին, ինչը կօգնի փոխել կանանց հանդեպ բռնության նկատմամբ վերաբերմունքը,
  • հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` բռնությունը կանխարգելող ծրագրերի առաջխաղացման և արդյունավետ իրականացման համար,
  • խրախուսել կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու ուղիների լուսաբանումը հանրապետական և տեղական ԶԼՄ-ների կողմից,
  • նպաստել կանանց իրավունքների, մարդու իրավունքների և առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև կանանց հանդեպ բռնության հարցերով զբաղվող մասնագետների համագործակցությանը,
  • հնարավորություն ընձեռել քաղաքացիական հասարակությանը միավորելու ջանքերն ընդդեմ գենդերային բռնության:

Այս տարվա քարոզարշավում նախատեսված հիմնական միջացառումներն են.

  • Մամլո ասուլիսներ և/կամ 16-օրյակ քարոզարշավի օրերը լուսաբանելու հատուկ միջոցառումներ,
  • «Կլոր-սեղան» քննարկումներ ՀԿ-ների, ԶԼՄ-ների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ),
  • Դասընթացներ և տեղեկատվական սեմինարներ գենդերային բռնության վերաբերյալ,
  • Կինոնկարի ցուցադրում և քննարկումներ,
  • Հեռուստա և ռադիո հաղորդումներ,
  • Անվճար իրավաբանական, հոգեբանական և բժշկական խորհրդատվություններ ներընտանեկան բռնության զոհերի համար,
  • Հատուկ միջոցառումներ (ցուցահանդեսներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ),
  • Եզրափակիչ միջոցառում, և այլն:

Եթե նախատեսում եք իրականացնել միջոցառումներ, որոնք առնչվում են վերոնշյալ թեմաներին, կամ եթե ունեք հետաքրքիր և ստեղծագործ գաղափարներ միջոցառումների վերաբերյալ, որոնք կարող են զետեղվել 16-օրյակի օրակարգում, խնդրում ենք դիմել ՄԱԲՀ ԸԳԲ ծրագիր, ծրագրի համակարգող Ջինա Սարգիզովային` +374 10 541792 հեռախոսահամարով կամ էլ. փոստի sargizova@unfpa.org հասցեով:
More details...

ՆԱ/ՆԵ Ամենամյա լրագրողական մրցույթը հայտարարվել է

Բրիտանական խորհուրդը, Երևանում բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների հերթական մրցույթը:

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները և Տպագրված կամ հեռարձակված նյութերը, կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաև հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից:

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2010թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից£ Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում:

Մրցանակները տրվելու են հետևյալ անվանակարգերում`

1.    Հեռուստատեսային նյութ
2.    Տպագիր հոդված
3.    Ռադիոնյութ
4.    Առցանց և բլոգում տեղադրված հոդված
5.    Լուսանկարչական աշխատանք
6.    Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը:

Հայտերը ընդունվում են մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն "Նա/Նե" ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք  Բրիտանական խորհրդի կայքը` http://www.britishcouncil.am:
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ Հռիփսիմե Մանուկյանին Բաղրամյան 24 հասցեով կամ ուղարկել nane@britishcouncil .am  էլ-փոստի հասցեով: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը:

Գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը` http://www.aawue.am: Ներբեռնել մրցույթի տեղեկատվական թերթիկը:
More details...

Հայտնի են դարձել 2010-09-01-ին ՄԱԲՀ ԸԳԲ ծրագրի շրջանակներում հայտարարված հայտերի մրցույթի հաղթող ՀԿ-ները
                 Հայտնի են դարձել 2010-09-01-ին ՄԱԲՀ ԸԳԲ ծրագրի շրջանակներում հայտարարված հայտերի մրցույթի հաղթող ՀԿ-ները

2010-09-01-ին հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են հետևյալ ՀԿ-ների կողմից ներկայացված հայտերը`

- "Կովկաս հասարակագիտական հետազոտությունների կենտրոն" հասարակական կազմակերպությունը, որը կիրականացնի "Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանջնահատկությունները" հետազոտությունը, և
- "Լիզա" հիմնադրամ ՀԿ-ն, որը կիրականացնի "Որքանով է ընտանեկան բռնությունը կապակցվում ընտանիքի փլուզման և ապահարզանի հետ" հետազոտությունը:
More details...