-
Սեմինար գենդերային հավասարության և գենդերային բռնության հիմնախնդիրների ոլորտում գործող լրագրողների համար
2011թ.-ի ապրիլի 22-ին ՄԱԲՀ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը անցկացրեց սեմինար գենդերային հավասարության և գենդերային բռնության հիմնախնդիրներին անդրադարձող լրագրողների համար: Սեմինարի նպատակն էր հայկական հեռուստաընկերությունները, ռադիոն, տպագիր մամուլը և լրատվական գործակալությունները ներկայացնող լրագրողների միջև փորձի փոխանակումը և նրանց կարողությունների զարգացումը:
Click for details!
-
«Ընտանեկան բռնության քրեական հետապնդումը և զոհերի պաշտպանությունը» թեմայով սեմինար
2011 թ. ապրիլի 16-17-ը, Ծաղկաձորում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը/Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` ի դեմս Արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը անցկացրեցին խորհրդակցություն-քննարկում` «Ընտանեկան բռնության քրեական հետապնդումը և զոհերի պաշտպանությունը» թեմայով:
Click for details! -
Եվրոպայի խորհուրդը ընդունել է կանանց նկատմամբ բռնության կանխման և պայքարի նոր հռչակագիր
Ստրասբուրգ, 08.04.2011- Նախարարների կոմիտեն ապրիլի 7-ին ընդունեց Եվրոպայի խորհրդի նոր հռչակագիր` կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխման և պայքարի մասին:
Եվրոպայի խորհրդի այս նոր հռչակագիրը աշխարհում առաջին իրավական համընդգրկուն փաստաթուղթն է, որ ստեղծում է համապարփակ իրավական շրջանակ` կնոջը բռնության ցանկացած տեսակից պաշտպանելու, կնոջ նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը կանխելու, այն հետապնդելու և վերացնելու ուղղությամբ: Հռչակագիրը նաև սահմանում է ազգային մակարդակում դրա իրակացումը վերահսկելու միջազգային մեխանիզմ: Հռչակագրին կարող են միանալ նաև ոչ եվրոպական երկրներ: Ստորագրումը տեղի կունենա 2011 թ.-ի մայիսի 11-ին Ստամբուլում` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
(հղում full text և explanatory report անգլերեն)
Click for details! -
ՄԱԲՀ ԸԳԲ-ն ներկայացրեց «Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» հետազոտության արդյունքները
Մարտի 30-ին, 2011 թ. ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը պաշոնապես ներկայացրեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ««Կովկաս» հասարակագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Click for details! -
Մայր Աթոռում գումարված ամենամյա Քահանայից հավաքը հանդես եկավ հայտարարությամբ
Մայր Աթոռում գումարված ամենամյա Քահանայից հավաքը հանդես եկավ հայտարարությամբ
Click for details!
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով փետրվարի 28-ին և մարտի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցեցին շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ Հայաստանի և Արցախի թեմերից: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը և հոգևոր հովիվը»: -
ՄԱԲՀ ԸԳԲ ծրագրի շրջանակներում ընտանեկան բռնության վերաբերյալ կարճ խաղարկային ֆիլմ է պատրաստվել
«Թիթեռը» վերնագրով կարճ խաղարկային/վավերագրական ֆիլմը պատրաստել է հայ կին ռեժիսոր Մարիամ Օհանյանը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի շրջանակներում:
Click for details!

«Թիթեռը» վերնագրով կարճ խաղարկային/վավերագրական ֆիլմը պատրաստել է հայ կին ռեժիսոր Մարիամ Օհանյանը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի շրջանակներում:
Click for details!


